Նա 20-ամյա Ջեք Հյորսթի հետ հանդիպում էր մոտ 2 տարի, երբ պատահմամբ իմացավ, որ նա հարաբերություններ էր պահպանում նախկին ընկերուհու հետ:
Շառլոտան հակված էր ընկճախտի և հոգեբույժի էր այցելում: Նա նաև Ջեքին հաճախ էր պատմում ինքնասպանության մասին:Շառլոտան տղային գրեց, որ իրենք ավելի լավ է՝ բաժանվեն, թեև նա ոչնչում մեղավոր չէր:
«Նա ինձ ասաց, որ զգում էր, որ ես իրեն խաբում էի: Նրան հակառակում համոզել չէր ստացվում, նա երես թեքեց ինձնից: Ես տեսնում էի, թե նա ինչպես էր նոր ընկերներ գտել քոլեջում, երջանիկ էր: Իսկ ես չէի դադարում նրան գրել՝ փորձելով վերադարձնել»,- պատմեց Ջեքը:
2017թ. սեպտեմբերի 21-ին նա ընկերոջն ասաց, որ ուզում է բաժանվել, թեև վերջինս դեմ էր: Նրանք շարունակում էին նամակագրությունը սոցցանցում և մի քանի օր հեռախոսով էին շփվում: Բայց մի օր Ջեքը չկարողացավ զանգել սիրելիին: Մինչ նա իր տեղը չէր գտնում, Շառլոտան ժամանակ էր անցկացնում ակումբներում: Հաջորդ օրը նա վերջապես կապի դուրս եկավ և Ջեքին գրեց, որ իրենք պետք է խոսեն:
Բայց երիտասարդը զբաղված էր, ուստի առաջարկեց խոսակցությունը երեկոյան տեղափոխել: Մեկ րոպե անց նա սիրելիից հաղորդագրություն ստացավ, որը հաստատ իրեն չէր ուղղված այլ ընկերուհուն, որտեղ պարզ գրված էր, որ դավաճանել է Ջեքին։ «Դրանից հետո գրել էր. «Ներիր ինձ, ես սարսափելի մարդ եմ»: Ես զայրացած էի և չէի ուզում նրան լսել: 17 րոպե անց նա գրեց. «Ես քեզ սիրում եմ, և իմանալ, որ դու ինձ ատում ես, չափազանց է»,- պատմեց Ջեքը:
Դրանից հետո Շառլոտան դադարեց պատասխանել Ջեքի զանգերին։Երիտասարդը ոստիկանություն կանչեց: Աղջկան մահացած գտան քոլեջի մոտ: