Ինչու Բաքվում մի շարք դեսպաններ չեն այցելել Շուշի. պարզաբանում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը

«Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, պարզաբանելով, թե Բաքվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները օրերս՝ հուլիսի 9-10-ը,  Շուշի չայցելելը ինչ ուղերձ  էր հղում։

«Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։ Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Լաքոտը։

Հիշեցնենք` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը, և ընդգծել  է, որ եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի, ինչպես նաև պարզաբանել է, թե ինչու է Փարիզը աջակցում Երևանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ