Բախվել են «Օպել Աստրա» մակնիշի և «Վոլսֆագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները․ հոսպիտալացվել է 7 տուժած

Երեկ՝ հուլիսի 22-ին՝ ժամը 17։32-ին, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/11 հասցեի մոտակայքում՝ «Սգո սրահի» մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: ԱԻՆ-ում ստացված ահազանգի համաձայն՝ եղել են տուժածներ, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Լոռու մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել թիվ 37 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի և «Վոլսֆագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները։

Հոսպիտալացվել է 7 տուժած:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ