Արդեն հայտնի են նոր ԱԺ-ի խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները

ԿԸՀ-ը երեկ հաստատեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց ցանկը։ Արդյունքում՝ օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կուսակցությունը կունենա` 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավորական մանդատ: Արդեն հայտնի է, թե ովքեր կղեկավարեն ԱԺ երեք խմբակցությունները։

ՔՊ-ի խմբակցության կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագանները՝ Հակոբ Արշակյան եւ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Նրանց ԱԺ փոխանախագահի թեկնածուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է։ «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ըստ մեր տեղեկությունների, Պատիվ ունեմ խմբակցությունը դեռևս որոշում չունի խմբակցության քարտուղարի հարցում: Մեր տեղեկություններով վաղը` հուլիսի 24-ին, կհավաքվեն, որպեսզի որոշում կայացնեն այդ հարցում: Բանն այն է, որ քննարկվում է երկու թեկնածուի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը, բայց թե վերջնական ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել: Նշենք նաև, որ առաջիկա օրերին պետք է բաշխվեն նաև պատգամավորական մանդատները` իշխանությունը որոշել էր այն կազմակերպել այս շաբաթ, սակայն ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանի առողջական խնդիրների պատճառով օրը հետաձգվել է: Այսինքն առաջիկա շաբաթվա մեջ բոլորը կստանան նաև իրենց մանդատները, որպեսզի օգոստոսի 2-ին մասնակցեն ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ