Արարատ Միրզոյանն ԱԽ քարտուղար կնշանակվի

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, ում լիազորություններն օգոստոսի 2-ին՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը, կավարտվեն, նոր պաշտոն կստանձնի։ Factor TV-ն տեղեկացավ, որ առաջիկա օրերին Միրզոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակվի։

Նա ընդունել է այս պաշտոնի առաջարկը։ Նշանակումը կլինի օգոստոսի 2-ից ոչ շուտ, քանի որ մինչ այդ նա շարունակում է մնալ ԱԺ խոսնակի կարգավիճակում։ Մեր տեղեկություններով՝ Միրզոյանին նաև այլ պաշտոններ են առաջարկվել, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարի, սակայն նա հրաժարվել է։ Հիշեցնենք նաև, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին հրաժարվել էր պատգամավորական մանդատից։ Մերի Մարտիրոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ