Արտակարգ դեպք Արմավիրի մարզում.սննդային թունավորմամբ 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 21-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քանի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը ՝ ավագ քննիչ Սիմոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Գ.-ն, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ, 35-ամյա Կարիե Խաչատրյանը, 57-ամյա Գայանե Աթոյանը և 44-ամյա Ալվարդ Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամ 23:50-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դարձյալ «սննդային թունավորում» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ, 59-ամյա Համլետ Մանուկյանին, 31-ամյա Արսեն Մանուկյաին, 25-ամյա Շուշաննա Կարապետյանին և Համլետ Մանուկյանին, ում տարիքը ճշտվում է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նշված անձանց, ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի աշխատակիցները՝ պետ Մկրտչյանի և գլխավոր տեսուչ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ժամը 13:00-ի սահմաններում աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ Մյասնիկյան գյուղում գտնվող «Արաքս» սննդի կետից գնված քյաբաբը ուտելուց հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ