Եթե կարծում եք, որ անհնար է միլիոնատեր դառնալ ընդամենը մեկ դոլարով, ապա չարաչար սխալվում եք: Մեր կյանքը լի է անակնկալներով, կարևոր է իմանալ, թե ինչի հետ գործ ունեք:
Մեկ դոլարանոց թղթադրամը կարող է շատ թանկ լինել, միայն թե պետք է գտնել պատշաճ բանկատոմս: Իսկ առանձնահատկությունը կայանում է սերիայական համարի մեջ:
CoolSerialNumbers.com-ը բավականին հայտնի կայք է, որտեղ կարելի է վաճառել մեկ դոլարանոց թղթադրամը՝ մի քանի հարյուր կամ հազար դոլարի դիմաց: Բայց այնտեղ ոչ բոլոր թղթադրամների համար են պատրաստ վճարել:
Մեծ պահանջարկ ունեն «երջանիկ» համարներով թղթադրամները՝ նույն թվերից կազմված սերիա: Օրինակ, 88828888 կամ 45555555: Շատ են գնահատվում հայելային համարները, ինչպես օրինակ 22225555:
Դե արագ ստուգեք ձեր մեկ դոլարանոցը միգուցե այդ հաջողակը հենց դուք եք․․․