ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը՝ հաստատելով խոշտանգումը

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Ա.Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»,-նշել է Լիպարիտ Դրմեյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ