ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի գործով:
Մասնավորապես, Ս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:
Բացի այդ, մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել նաեւ Ս. Քոչարյանի հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Որսկանյանը՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։
Հիշեցնեն, որ օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին: