Ինչ է կшտարվել գիշերը Երևանnւմ. ոuտիկանnւթյունը պարզաբանnւմ է տվել

Երեկ մայրաքաղաք Երևանը ուշ երեկոյան անհանգիսատ էր վարորդներն ու քաղաքացիները ահազանգում էին, թե ինչու է ոստիկանությունը ուժեղացված հսկոություն իրականացնում մանրակրկիտ ստուգում մայրաքաղաք Երեւանի բոլոր մեքենաները վարորդներին հորդորում բացել մեքենայի բեռնախցիկը դատարկել այն: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե իբր սահմանից դիվերսիոն խմբեր են ներթափանցել Երևան, եւ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում հնարավոր հանցագործությունները կանխելու համար:

Ավելի ուշ իրավիճակը հանդարտեցնելու համար հայտարարությամբ հանդես եկավ ոստիկանությունը՝ նշելով, թե օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ծառայություն է իրականացվում:

Ու մինչ ոստիկանությունը հանգստացնում էր քաղաքացիներին, որ խուճապ չտարածեն, որեւէ վտանգավոր բան չկա, այլ ուժեղացված հսկողություն է, բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան, թե ինչու հենց երեկ ոստիկանությունը որոշեց գործի անցնել, ինչ են բացահայտել իրավապահները, որ դուրս են եկել որսի: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը զրուցեց ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ