«Բայց, պարոն Պապիկյան, եկեք արձանագրենք, որ մենք դեռ չենք հասել այն նպատակին, այն նոր որակի ստանդարտին, որի մասին խոսում էինք 2018 թվականին…».Փաշինյան

«Առաջարկում ենք ՀՀ 2021թ. պետբյուջեով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից 8.9 մլրդ դրամ հատկացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգվող ճանապարհների համար, որի երկարությունը կազմում է 50.7 կմ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 44.9 կմ, հանրապետական նշանակության ճանապարհներ՝ 1.7 կմ, մարզային նշանակության ճանապարհներ՝ 4.19 կմ»,- այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ թե որ հատվածներում են հիմնանորոգման աշխատանքներ իրականացվելու, և մասնավորապես նշեց. «Խոսքը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման մասին է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ճանապարհաշինության որակին և նկատեց, որ այդ հարցում կա շոշափելի առաջընթաց. «Բայց, պարոն Պապիկյան, եկեք արձանագրենք, որ մենք դեռ չենք հասել այն նպատակին, այն նոր որակի ստանդարտին, որի մասին խոսում էինք 2018 թվականին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ