Բաքուն դատապարտեց հայ ռազմագերի Էդուարդ Դուբակովին․ վճիռը հայտնի է

Այսօր Բաքվում շարունակվել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Սերգեյի Դուբակովի դատաքննությունը։ Վերջինս մեղադրվում է այն բանում, որ մասնակցել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին հայկական կողմից։ Դուբակովը հանդես է եկել վերջին խոսքով։ Նա ասել է, որ չի ընդունում իր մեղավորությունը և հավատում է դատարանի արդարությանը։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Գրում է Հրապարակը։

Ավելի ուշ դատարանը վերադարձել է՝ կայացրած վճիռը հրապարակելու համար։ Ըստ այդմ, Էդուարդ Սերգեյի Դուբակովը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։ Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի ՔԿ հիմնարկում։ Պատիժը կրելուց հետո նա կարտաքսվի Ադրբեջանի տարածքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ