Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը՝ նա արագ սննդի կետ կբացի Երեւանում՝ Black Star բուրգերներ

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուս հայտնի ռեփեր, շոուբիզնեսի ներկայացուցիչ Տիմատին գնել է Հանրապետության հրապարակի մոտ գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը:

Ըստ mamul.am-ի` վերջինս այն գնել է մոտ 5 միլիոն դոլարով և պատրաստվում է խոշոր ներդրում կատարել համալիրի ձևափոխման համար:

Ասում են նաև, որ ռեստորանային համալիրի տարածքում Տիմատին ցանկանում է կառուցել Երևանում նախադեպը չունեցող ակումբ, որը կինտեգրվի վերջինին պատկանող ակումբների ցանկին:

Բացումը լինելու է գարնանը:

Մինչեւ այդ՝ վաղը՝ փետրվարի 20-ին, երկրպագուների համար իրականացվելու է ֆան-քվեստ: 9 մասնակիցներ մրցելու են Տիմատիի հետ հանդիպման համար ու Երեւանում Black Star բուրգերներն առաջինն ուտելու հնարավորություն են ստանալու:

Մրցույթի հայտարարության մեջ նշվում է, որ 18-25 տարեկան ոճային աղջիկներն ու տղաները պետք է ուղարկեն իրենց լուսանկարը, որտեղ Black Star ոճով են լուսանկարված: Լուսանկարները պետք է ուղարկել Կամո բլոգի ֆեյսբուքյան կամ ինտագրամյան էջին: 9 մասնակիցների հետ հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ