ՀՀ կառավարության պատվիրակությունը մեկնում է ՌԴ

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 25-ը Մոսկվա կգործուղվի ՀՀ կառավարության դիտորդական խումբը։

ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, դիտորդական առաքելության կազմում ներառվել են վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը։

Հիշեցնենք` Պետդումայի հերթական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: ՌԴ օրենսդրության համաձայն, 32 կուսակցություններ կկարողանան առաջադրել իրենց թեկնածուներին:

Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ