Խաչիկ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Հուլիսի 21-ին, ժամը 17։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մադոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, այնուհետև՝ ինքնամարվել։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ