«Մեքենաներից զենք են հավաքում, կան շատ ձերբակալվածներ…». ականատեսները փաստում են ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանությունը Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Երևանում  և Երևան-Էջմիածին-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհահատվածներում բազմաթիվ ոստիկաններ են ծառայություն իրականացնում: Խուզարկվում են ավտոմեքենաները: Արդեն մոտ երկու ժամ է փողոցներում մեծ խցանումներ են:

Ոստիկանության լրավական ծառայությունից  տեղեկացրեցին, որ Ոստիկանությունը Երևանում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի տեղեկացրել:

Սակայն սոցցանցերում ականատեսները փաստում են, որ  մեքենաները խուզարկող  ոստիկանության աշխատակիցները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են առգրավել, կան բազմաթիվ ձերբակալվածներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ