Արցախի փողոցում գտնված փոքրիկը շուտով անուն ու ծննդական կստանա, իսկ հարազատներից դեռ մարդ չի եկել

Նորածնին հուլիսի 13-ին իր դռան դիմաց արկղի մեջ հայտնաբերել էր Անահիտ Ավետիսյանը՝ Արցախի փողոցի 8/4 շենքի մի բնակչուհի։ Փոքրիկն անխնամ, հետծննդյան բարդություններով էր ու ինչպես հետո հիվանդանոցում պարզվեց՝ արդեն ինֆեկցիայով։

Ոստիկանությունը դեռ որոնում է մորը։ Պարզ չէ, թե ով է ծննդաբերելուց ժամեր անց երեխային թողել օտար հասցեում։ Փոքրիկով հիվանդանոցում էլ միայն օտարներն են հետաքրքվել։

«Ազգաբնակչությունն է միայն հետաքրքրվում, հարազատներից մարդ չի եկել։ Մարդիկ կան, գալիս ասում են՝ պատրաստ ենք տանենք, մեր տներում պահենք», — փոխանցեց բժիշկը։

Փոքրիկ աղջիկն այս ուշադրությանը պատասխանել է անթերի առողջությամբ։ Սա «Մուրացանի» բժիշկներին ամենաշատն է ուրախացնում։ Քաշն արդեն 2 կիլոգրամ 760 գրամ է, ուտում է, կերածը մարսում, հազվադեպ անհանգստացնում։

Մանրամասները՝  ստորև ներկայացված տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ