Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում պաշտոնյաների նիստի ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: «Кіровоградський облавтодор» ձեռնարկության տնօրեն Անդրեյ Ռուդնիկը, ամենայն հավանականությամբ, որոշել է ձանձրույթը ցրել հեռախոսով պոռնոֆիլմ դիտելով:
Սակայն մոռացել է անջատել ձայնը: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է «Кіровоградська правда» պարբերականի յութուբյան տեսաալիքում:
Տեսանյութում երևում է այն պահը, երբ Վիկտորյա Կուլիկովայի զեկույցի ընթերցման ժամանակ հանկարծ պոռնոֆիլմերին հատուկ ձայներ են լսվում: Հանդիպմանը ներկա գտնվողները դժվարությամբ են զսպում ժպիտը:
Հանդիպումից հետո լրագրողներից մեկը փորձել է հարցազրույց վերցնել պաշտոնյայից, որը, սակայն, անմիջապես հեռացել է՝ չվերցնելով անգամ պահարանում կախված վերնահագուստը: