Ոստիկանությունը Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացնում. խուզարկվում են մեքենաները

Երևան-Էջմիածին-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհահատվածում բազմաթիվ ոստիկաններ են ծառայություն իրականացնում: Խուզարկվում են ավտոմեքենաները: Արդեն մոտ երկու ժամ է փողոցներում մեծ խցանումներ են:

Ոստիկանության լրավական ծառայությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեցին, որ Ոստիկանությունը Երևանում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի տեղեկացրել:

Ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ մարզերից Երևան մտնող և Երևանից դուրս եկող մեքենաները ևս ստուգվում են: Մասնավորապես նշվում է Աշտարակի մայրուղու խցանված լինելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ