Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի ընտրություններում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում:

Իհարկե, Քոչարյանը Արցախում մշտական բնակության ցենզի հետ խնդիր ունի, բայց եթե նա 1998թ. գտավ մի ԺԷԿ-ի պետ, որը նրան մշտական բնակության կեղծ տեղեկանք տվեց, ապա նույնը կարող է անել նաև ԱՀ-ում:

Կա մի այլ տարբերակ ևս, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը, որի համար պետք է ԱՀ ընտրողների 10 տոկոսի, այսինքն՝ 10 հազարի չափ ստորագրություն հավաքել:

Այդ ճանապարհով է ուզում գնալ նաև ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, բայց եթե Քոչարյանը որոշի առաջադրվել, Բաբայանը կարող է պաշտպանել նրան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ