«Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ԼՂ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող պայմանավորվածությունների կատարմանը…»․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող պայմանավորվածությունների կատարմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են առկա համաձայնությունների իրականացմանը, ապա դրանք պետք է միայն ողջունել։ Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքը վատ չի ընթանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, որ ԵՄ երկրներից հայտարարություններ են հնչում Լեռնային Ղարաբաղի եռակողմ բանակցային ձևաչափ մտնելու մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել էր ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ