«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնում է պատգամավորական մանդատները, ովքեր կդառնան պատգամավոր

«Պատիվ ունեմ» դաշինքը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին ՀԺ-ին փոխանցեց դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: «Գիտեք, որ ինքնաբացարկների ժամկետն այսօր է՝ մինչ 18:00, սակայն ինքնաբացարկներ չեն սպասվում, ամեն դեպքում այդպիսի որոշում չունենք»:

Հարցին՝ որոշում կա՞, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը, ում են առաջադրելու ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, Հակոբյանն ասաց, որ այս թեմաներով քննարկում դեռևս չեն ունեցել:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ-ում ունենալու է 7 պատգամավոր: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած համամասնական ցուցակի՝ «Պատիվ ունեմ» դաշինքն Ազգային ժողովում կներկայացնեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտմիության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը և Արցախի նախագահի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ