«ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ համաձայնությունների կատարման գործընթացը ընդհանուր առմամբ,վատ չի ընթանում …». Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների կատարման գործընթացը լավ է ընթանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքը վատ չի ընթանում։ Գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները ձեռք են բերվել նախագահ Պուտինի ակտիվ մասնակցությամբ և դրանք կյանքի են կոչվում դարձյալ նախագահ Պուտինի միանգամայն ակտիվ մասնակցությամբ։ Նա մշտական կապի մեջ է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Այժմ զբաղվում ենք հենց պայմանավորվածությունների կյանքի կոչման և իրագործման հարցերով»,- ասել է Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ