Ցավալի լուր․ Կորոնավիրուսից մահացել է հայտնի ճարտարապետը

Հայաստանի ճարտարապետների պալատը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը:

՛՛Եվս մեկ ցավալի կորուստ Կովիդ 19-ի հետևանքով:

73 տարեկան հասակում մահացավ 1980 թ. Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ, ճարտարապետական համայնքի կողմից շատ սիրված ԷԴՈՒԱՐԴ ԹԱՆԳՅԱՆԸ

Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ