Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ. Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ալիև բանակցություններից

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում ընթացող բանակցություններն արդեն ավարտվել են:

Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ:

Նախագահները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցությանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, պատվաստանյութի համատեղ արտադրությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ