Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու նպատակով փոխզիջումային լուծումներ գտնելու համար։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Ես գիտեմ, որ դուք, իհարկե, դրան մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար», – ասել Պուտինը Ալիևի հետ հանդիպման սկզբում։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտին-Ալիև հանդիպմանը նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ առևտրաներդրումային ու հումանիտար համագործակցության շեշտադրմամբ։

«Նաև նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ։ Հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակման, տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացման խնդիրների լուծման հետ կապված»,- ասված էր հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ