Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր` փետրվարի 19-ի առավոտյան մեկնել է Հայաստան։
Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Նորին Սրբությունը Հայաստանում մնալու է երեք օր։
Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
Իսկ այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ էր հրապարակել որտեղ նաա դիմավորում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: