«Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատները կվերցնի

«Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատները կվերցնի: Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մեկ-երկու օր հետո հստակ կլինի թե ովքե՞ր են վերցնելու իրենց մանդատները և ովքեր են հրաժարվելու մանդատներից, բայց դաշինքի կողմից որոշում կա, որ մանդատները պետք է վերցնենք»,- հավելեց նա:

Նշենք, որ հուլիսի 19-ին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվել մանդատից, քանի որ իրեն տեսնում է գործադիրում:

Նշենք նաև, որ «Հայաստան» դաշինքը 8-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 29 մանդատ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ