Հայաստանում Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին

Ամռան սկզբից Հայաստանում Viber-ի կողմից օգտատերերի բողոքների հիման վրա արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող շուրջ 983 հաշիվ: Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով:

Խաբեբաները հաճախ զանգում կամ գրում են օգտատերերին և շփման/ հաղորդակցման ընթացքում տարբեր պատրվակներով փորձում են ստանալ օգտատերերի բանկային քարտի տվյալները կամ վճարային կեղծ հղումներ են ուղարկում։

Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն

բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը,
CVV- ծածկագիրը,
որևէ PIN կոդ,
ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
3D Secure համակարգի գաղտնաբառը,
SMS գաղտնաբառը:
Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը և զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին:

Viber-ի յուրաքանչյուր օգտատեր խաբեբայի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետևյալ գործողությունները.

  • բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը,
  • քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները,

Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների և բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում և այլևս հնարավորություն չի ունենա որևէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:
Կեղծ հաշիվների մասին կարող եք նաև տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝

տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով,
անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ

բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։
Viber-ը ձգտում է օգտատերերին տրամադրել մատչելի և անվտանգ հաղորդակցության հնարավորություն, անկախ նրանց գտնվելու վայրից։ Viber-ի բոլոր հաղորդագրությունները ծածկագրված են «վերջից վերջ» կոդավորմամբ (End-to-end encryption): Տվյալների փոխանցման այս մեթոդը ենթադրում է, որ միայն հաղորդակցվող կողմերը կարող են տեսնել բովանդակությունը: Կոդավորման բանալիները պահվում են օգտատերերի հեռախոսներում, և ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ: Viber-ը չի պահում բովանդակությունը նաև իր սերվերներում. բոլոր հաղորդագրությունները ջնջվում են հասցեատիրոջն առաքվելուց հետո: Rakuten Viber ընկերությունն անընդհատ կատարելագործում է օգտատերերին պաշտպանելու իր ներքին մեխանիզմներն ու գործիքները:

Rakuten Viber- ի մասին.

Viber -ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ գրելու հավելված է, որը թույլ է տալիս մարդկանց պահպանել կապը՝ անկախ նրաից, թե ով են և որտեղ են գտնվում։  Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց ուղարկում են անվճար տեքստային հաղորդագրություններ, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, համագործակցում իրենց նախընտրած ապրանքանիշերի և հայտնիների հետ, և թարմացված տեղեկություններ ստանում նրանց մասին:

Մենք երաշխավորում ենք մեր հավելվածի օգտատերերի հաղորդակցության ազատությունն ու անվտանգությունը: Viber-ը Rakuten Inc.-ի մի մասն է, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Հավելվածը հանդիսանում է Barcelona ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեսենջերը և Golden State Warriors բասկետբոլային ակումբի զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական ծրագիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ