Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալագրեր հանձնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է:

Նախարարի պաշտոնակատարն այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

✅ Նախարարի պաշտոնակատարը շրջեց տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվեցին նոր մշակված տուրիստական բաղադրիչի զարգացման, զբոսաշրջային հոսքերի կառավարման,ինչպես նաև հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին:

✅ Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր հանձնեց ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:
Այցը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ