«Գիշերը որոշ հատվածներում անկանոն կրակոցներ են եղել, բայց ոչ նշանառու…».Տեղ համայնքի ղեկավար

Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային շրջանում ևս գիշերը անհանգիստ է եղել։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ գիշերը ադրբեջանական կողմից մի քանի ժամ անկանոն կրակահերթ է հնչել։

«Գիշերը որոշ հատվածներում անկանոն կրակոցներ են եղել, բայց ոչ նշանառու։ Մեր բանակային կորպուսի տղաների համապատասխան գործողությունների արդյունքում կրակոցները դադարել են»,- ասաց Ներսես Շադունցը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ կրակահերթերը եղել են միայն հրազենային զինատեսակներից։ Հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան։
«Իրենց մոտ երևի ինչ-որ միջոցառում էր կամ նման մի բան, խմել էին, գոռգոռում էին և անկանոն կրակահերթ էին բաց թողնում դեպի օդ»,- ասաց Շադունցը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ