Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը վերահսկում է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրները

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրները, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Իրադրության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ:

«ԱԹՍ-ների հաշվարկները վերահսկման միջոցառումներ են կատարում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գոտում։ «Ֆորպոստ» ԱԹՍ-ի հաշվարկը օդային հսկողություն է իրականացնում 24/7», — նշել է անօդաչու ավիացիայի հաշվարկման պետ Իգոր Պետրեևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ