Հակառակորդի կրակոցից Երասխի համայնքապետի վիրավորումը թեթև է, ուսի հատվածում վնասվածք է ստացել

Ըստ  MediaNews-ի տեղեկությունների՝ քիչ  առաջ Արարատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Ռադիկ Օղիկյանը  ուսի հատվածում  հակառակորդի արձակած կրակոցից  թեթև  վնասվածք է ստացել Երասխի դիրքերում:

Այս պահին նրան տեղափոխում են Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ