Ադրբեջանական ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված կոմբայնավարը վերադարձվել է հայկական կողմին

Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ