«Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանն իր ֆեյբուքյան էջում տեղեկացնում է․

Երեկ, Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ ժամը 17:00-ից Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում:

Առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբան Միքայելյանը։

Հավելենք, որ Խաչատուր Սուքիասյանն գրառում էր արել , որում մասնավորապես ասվում է․

Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ