Մեկնարկել են Արարատյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները․ վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է 1970-ական թվականներին

Այսօր մեկնարկել են Արարատյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները: Ծրագիրը իրականացվում է պետական համաֆինանսավորմամբ՝ 70% համայնքային և 30% պետական բյուջեի միջոցներով: Նորոգվելու է փողոցի 1 կմ երկարությամբ երթևեկամասը, կատարվելու է եզրաքարերի մասնակի կամ ամբողջական տեղադրում:

Համայնքային բյուջեի միջոցներով Արարատյան փողոցում նախատեսված են էներգախնայող լուսավորման ցանցի կառուցման, ճանապարհի գծանշման աշխատանքներ, Արարատյան — Շահումյան փողոցների խաչմերուկում տեղադրվելու է լեդ լուսաֆոր:

Արարատյան փողոցը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է 1970-ական թվականների վերջին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ