Անհետ կորած քաղաքացիների հարազատներից մերկ լուսանկարներ է պահանջել․ ինչ է հայտնի

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱԱԾ-ից, Facebook.com սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների

իգական սեռի ներկայացուցիչների հետ և անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է մերկ լուսանկարներ և տեսագրություններ։ Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված Ա․ Հայրապետյանի գործը արդեն դատարանում է։

Մեղադրյալը առանձնացնելով իր համար նախընտրելի իգական սեռի օգտատերերին՝ «Մեսենջեր» հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել 100-ից ավելի օգտատերերին՝ ցանկանալով ստեղծել պատրանք, թե իբրև վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի Հնարապետության քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ, սակայն նրանցից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին:

Մի քանիսը պատասխանել են նամակին և սկսել նամակագրություն վարել վերջինիս հետ, որի ընթացքում Ա․ Հայրապետյանը, օգտվելով վերջիններիս վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ է տվել առ այն, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերևարված զինծառայողների հետ, կուղարկի նրանց լուսանկարները, որից հետո ուղարկել է ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը։

Օգտվելով նրանից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել և ծառայություններ մատուցել, ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերևարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Անհետ կորած հարզատներից մեկը Հայրապետյանին ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, մնացածը հրաժարվել են։

Հայրապետյանը նույն եղանակով հաղորդագրություն է ուղարկել 14-ամյա Ա․ Ա․-ին։ Տեղեկանալով, որ աղջիկը 14 տարեկան է՝ խաբեությամբ ներկայացել է որպես ադրբեջանցի զինվորական և խեղաթյուրելով իրականությունը, սուտ տեղեկություններ է հայտնել այն մասին, թե իբր նրա եղբայր գնվում է ադրբեջանական քրեակատարողական հիմնարկում, ապա կեղծ խոստումներ է տվել կազմակերպել հեռախոսազրույց գերևարված զինծառայողի հետ, ուղարկել նրա լուսանկարները, և օգտվելով անչափահասի խոցելիությունից պահանջել և հարկադրել է վերջինիս կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ և մատուցել ծառայություններ, այն է՝ նամակագրությամբ ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա գերևարված եղբոր նկատմամբ:

Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին, Հայրապետյանը կալանավորվել է։

Դատական նիստի օր է նշանակվել օգոստոսի 18-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ