«Պատիվ ունեմ» դաշինքը մտածում է մանդատները վերցնելու կամ չվերցնելու մասին․ երբ հայտնի կլինի որոշումը

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին հրապարակեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը` այն թողնելով ուժի մեջ:

«Պատիվ ունեմ» դաշինքը դեռ չի հայտնել՝ կվերցնեն մանդատները, թե՞ ոչ: Դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց. «Մեր որոշումը կհայտնենք 3 օրվա ընթացքում: 3 օրից Ազգային ժողովը կհանձնի մանդատները, մենք մինչև այդ կասենք մեր որոշման մասին»:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյունքներով՝ «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում կունենա 7 մանդատ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ