Ծառայակցի անզգույշ կրակոցից մահացած զինծառայող Արթուրը Քարվաճառում մասնակցել էր 44-օրյա պատերազմին

Հուլիսի 16-ին` ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստացած պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին։

Նա կռվել է Քարվաճառում։ Վերջինս դեռ մեկ տարի ուներ մինչև ժառայության ժամկետի ավարտը։ Արթուր Ղազարյանը Արարատի մարզի Ջրահովիտ համայքնից էր։ Մինչև պատերազմ մեկնելը նա բացել էր սեփական ավտոտեխսպասարկման կետ։

Civic.am-ի հետ զրույցում Արթուր Ղազարյանի մտերիմները նշում են, որ նա հարգված ու ճանաչված էր ոչ միայն հայրենի գյուղում, այլև՝ մարզում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ