Խաչատուր Սուքիասյանի որդին կապ չունի երեկվա կրակոցների հետ․ վիրավոր քաղաքացին մինչ այդ դանակահարել է Բաղնիքի Արմանին

Երեկ Երևանի կենտրոնում, Ամիրյան փոխոցում հնչել են կրակոցներ։ Միջադեպից անմիջապես հետո մամուլում լուրեր հայտնվեցին, որ  կատարվածին մասնակից է եղել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Politik.am-ին հաջողվեց որոշակի մանրամասներ ճշտել միջադեպի վերաբերյալ։ Ըստ մեր տեղեկությունների վիրավորված ԱՄՆ քաղաքացին և իր հետ մեկ այլ անձ Երևանի կենտրոնում հետապնդել են Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի կնոջն ու դստերը։ Բաղնիքի Արմանի կինը զանգահարել է ամուսնուն, որից կարճ ժամանակ անց ամուսինը եկել է Ամիրյան փողոց ու փորձել հասկանալ, թե ովքե՞ր և ինչու՞ են հետապնդում իր ընտանիքի անդամներին։ Առաջացած վեճի ընթացքում ԱՄՆ քաղաքացին դանակով հարձակվել է Արման Ապիյանի վրա և դանակահարել նրան։ Տեղում հայտնված մեկ այլ անձ դանակով զինված քաղաքացուն վնասազերծելու համար կրակել է նրա ոտքին։ Վեճի մասնակիցները նաև  վիրավորին արագ տեղափոխել են հիվանդանոց։

Մեր տեղեկություններով այս միջադեպի հետ որևէ կապ չունի գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին։ Ականատեսների փոխանցմամբ Արման Ապիյանին դանակահարած քաղաքացուն վնասազերծած անձը երիտասարդ չի եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ