Շքամուտքում գտնված և բուժօգնության տեղափոխված նորածինն առողջացել է, պատրաստ է դուրս գրման

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրս գրման:

Այսմասին տեղեկացնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնենք, Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ