Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել


Իրանի հարավում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվում է Բուշիր քաղաքից 103 կմ հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ:

Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ