Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկայում

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 17-20-ը Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Երևանում այսօր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը՝ +37։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ