Ադրբեջանական ԶՈՒ-ն այսօր կրկին պարբերաբար կրակ է բացել Երասխի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է.

Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ