Վաշինգտոնում հնչած կրակոցներից երեխա է մահացել

Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, իսկ հինգ մեծահասակ վիրավորվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ 6-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Վիրավորում ստացած երեք տղամարդու և երկու կանանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Կրակոցների առնչությամբ ձերբակալություններ դեռ չեն եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ