Հիմնանորոգվում է Մելիքգյուղի 6 կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհը

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

Հիմնանորոգվում է Մելիքգյուղի 6 կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհը:

Մելիքգյուղ (հայտնի է եղել նաև որպես Մելիքքյանդ, Մելիքքենդի, ավելի հնում՝ Մելիք, Մելիքի գյուղ անուններով), գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, Ապարանից՝ մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ 2008 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղի բնակչությունը 1165 մարդ է։ Սեռային կազմը՝ տղամարդիկ 51%, կանայք՝ 49%։ Գտնվում է ծովի մակարդակից 2184 մետր բարձրության վրա՝ Ծաղկունյաց լեռների հարավային լանջերին՝ Շողակաթ և Թուխմանուկ լեռների փեշին։ Գյուղի միջով է հոսում Գետուկը, որը Քասախ գետի վտակներից է։

Գյուղն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները երկար են և ցուրտ, ամառները՝ տաք, համեմատաբար խոնավ։ Առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է 16-18 °C, իսկ նվազագույնը՝ -6-8 °C։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 մմ։

Մելիքգյուղն ունեցել է բազմաշերտ պատմություն։ Այն հիմնադրվել է մոտ 1630-1640-ական թվականներին Մելիքի կողմից, որն իր գերդաստանով (հավանաբար նաև մի շարք այլ գերդաստանների հետ միասին) հաստատվել է այնտեղ և հիմնել գյուղը, որն իր անունով էլ կոչվել է Մելիքգյուղ։

Հետագայում գյուղը վերաբնակեցվել է մեծ թվով գաղթականների՝ հիմնականում ալաշկերտցիների կողմից, որոնք 1830 թվականի մայիսին Ռուսական կայսրության կողմից կազմակերպված ներգաղթի արդյունքում ներգաղթած արևմտահայերն էին։

Գյուղը մտել է Ապարանի մահալի, Ալեքսանդրապոլի գավառի և այլ տարբեր վարչական բաժանումների մեջ։ Ալաշկերտիցները «վերախմբագրել են» գյուղի անունը՝ այն դարձնելով «Մելիքքյանդ», որը պահպանվել է մինչև 1948 թվականը։ 1941-1945 թվականներին գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 273 զինվոր, որոնցից 124-ը զոհվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ