Քերոբյանը հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ․ Օրակարգում՝ խաղողի մթերմանը նախապատրաստվել է


Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, որոնցից, ըստ Քերոբյանի, թերեւս, ամենակարեւորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը եւ մթերումների սահուն կազմակերպումն է։

Այս մասին նախարարի պաշտոնակատարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վեր հանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քալերի գնալ եւ արագ զարգանալ։

Անդրադարձել ենք նաեւ գործող եւ նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին եւ դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։ Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,-ասված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ