«Նաիրի Հոխիկյանի հայտնի մենախոսությունը չպետք է շրջանցվի ոչ ԱԱԾ, ոչ հասարակության կողմից…». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն  իր  ֆեյսբուքյան էջում նոր  գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վերջապես նայեցի Նաիրի Հոխիկյանի հայտնի «մենախոսությունը»։ Առայժմ անդրադառնամ դրանցից ամենակարևորներին, որոնք չպետք է շրջանցվեն ոչ ԱԱԾ, ոչ հասարակության կողմից։

Նաիրի Հոխիկյանը պատմում է, թե 2020թ․ հոկտեմբերի սկզբին՝ մոտավորապես պատերազմի երկրորդ շաբաթը, սուրհանդակային հաղորդակցություն է ունեցել Ալեքսանդր Լապշինի հետ, ով պնդել է, որ ըստ «ձեր կառավարությունների հետ պայմանավորվածության՝ պատերազմը կկանգնի, երբ Շուշին հանձնվի, իսկ Շուշին կհանձնվի, ուղղակի ամսաթվերի խնդիր է, հայկական զորքը չի ենթարկվում այդ պայմանավորվածությանը, երբ զորքը ենթարկվեց, երբ զորքը տվեց Շուշին, պատերազմը կկանգնի»։ Այնուհետև Հոխիկյանը պնդում է, որ եռակողմ հայտարարության նախագծի բնօրինակն ավելի վաղ է պատրաստված եղել՝ առանց ամսաթվի, որպեսզի Շուշին հանձնելուց հետո ստորագրվի, ինչը տեղի է ունեցել նումեբրի 9-ին, և հայտարարության մեջ նշված բոլոր ժամկետները առաջ են բերվել։» Այսպիսով, պարզվում է՝ Հոխիկյանը ունի «պայմանագրի բնօրինակի պատճեն»։

Շուշիի անկման մասին մի քանի հրապարակումներ եմ ունեցել՝ թե Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի, թե նաև բուն վերդաքաղաքի տարօրինակ «անպաշտպանվածության» համատեքստում։ Այդ հրապարակումներում անդրադարձել էի, որ արդեն հոկտեմբերի 16-ից Իլհամ Ալիևը հրապարակավ պահանջում էր Շուշին՝ սպառնալով կամ այն «ազատագրել», կամ պահանջելով այն իրեն տալ պատերազմի կանգնեցման եղանակով։ Իլհամ Ալիևի հարցազրույցը թուրքական հեռուստաընկերությանը ու դրա «վերատարածումը» հոկտեմբերի 19-ին, երբ Պուտինը գործարքը առաջարկել էր Փաշինյանին ու մերժում ստացել նույն օրը երեկոյան, ՄԱԿ ԱԽ նսիտից առաջ, հայտնի ու անհերքելի փաստերից են։
Ինչպես ՄԱԿ ԱԽ հոկտեմբեր 19-ի նիստի վերաբերյալ իմ հետաքննությունում էի պարզել՝ Փաշինյանին թվացել էր, թե մերժելով ռուս-ադրբեջանական առաջարկը, ՄԱԿ ԱԽ նիստը, որ պետք է տեղի ունենար 23։00-ին, կկանգնեցնի պատերազմն առանց Շուշիի գործարքի, եթե չասենք՝ Հադրութի օկուպացիայի ճանաչումով հանդերձ․․․ Սակայն Երևանը պատժվել էր, քանի որ Ռուսաստանի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստում (ինչպիսի համընկնում ու պատերազմի պլանավորում՝ պատերազմի շրջանում Ռուսաստանը 1 ամսով նախագահում էր նաև ՄԱԿ ԱԽ-ում․․․․) ոչ մշտական անդամ ադրբեջանբամետ երկրներն աղմկել էին, մշտական անդամ մի երկիր, ըստ երևույթին Չինաստանը, վետո է դնում, հայտարարության համահեղինակները այն ետ են վերցնում ու Երևանը պատժվում է․․․․ (Օրեր առաջ էի անդրադարձել մերձավորաևելյան ու այլ ռեգիոնների հարցում ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի ու Չինաստանի համագործակցված վետո դնելու քաղքականությանը․․․․)

Սակայն վերադառնանք մեզ մոտ՝ 2020թ․ հոկտեմբեր․ հոկտեմբերի 13-ից, այսինքն՝ գրեթե Հոխիկյանի ու Լապշինի հաղորդակցության ու Իլհամի կողմից Շուշին պահանջելու շրջանում, Հայաստանում սկսվում է Հոխիկյանի անդամակցած Հայաստան դաշինիքի նախակարապետի՝ Հայաստանի փրկության շարժման սաղմնաբջջի գործունեությունը․ 13 պրոռուսական ուժեր, Վազգեն Մանուկյանին կոչին ընդառաջ պահանջում են ստվերային իշխանության՝ օպերատիվ շտաբի ստեղծում, որը հոկտեմբերի 19-ին վերաճում է քաղքական իշխանությունը ռազմական հրամանատարությանը փոխանցելու պահանջի․․․ Այդ նույն օրը Վլադիմիր Պուտինը պետք է 2 անգամ զանգահարեր Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ռուսական պլանով կանգնեցնել պատերազմը, համաձայնելով Շուշին Իլհամ Ալիևին փոխանցելուն։ Ինչպես Հոխիկյանն է պնդում՝ այդ օրով արդեն առկա է եղել հայտարարության բնօրինակը՝ առանց ժամյետի, որը Լապշինի պնդմամբ /ինչպես Հոխիկյանն է ներկայացնում/, պետք է ստորագրվեր ու ժամկետները /ստորագրումից մինչև տարածքների հանձնման ժամանակացույցեր/ հստակեցվեին։ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ առավոտյան հեռախոսազանգում ժամանակ է խնդրում Հայաստանում ու Արցախում դիրքորոշումներ ճշտելու համար։ Հրավիրվում է Անվտանգության խորհրդի նիստ։ Որքան էլ Արցախի նախկին նախագահներն ու ներկայիս իշխանությունը, իսկ նրանցի միջոցով նաև Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներն անուղղակի համաձայնում են ռուսական պլանին, Նիկոլ Փաշինյանը երեկոյան մերժում է առաջարկը՝ հույսեր փայփայելով Անվտանգության խորհրդի նիստի հետ․․․

Դրան հաջորդում է Շուշիի ուղղությամբ Ալիևի խոստացված գրոհը, և ինչպես վերջերս բացահայտ դարձրեց Սամվել Բաբայանի մասնակցությամբ բունկերի հայտնի նիստի տեսագրությունը, չնայած Բաբայանի կողմից հրամկազմին տրված առաջադրանքներին, Շուշիի պաշտպանության ու ադրբեջանական հարձակման կասեցման գործողությունը տապալվում է՝ որոշ օղակների կողմից անհասկանալի պատճառներով հրամանները չկատարելու, իրենց վստահված պատասխանատվության գոտիները լքելու պատճառով․․․ Չեն պայթում նաև Շուշիի ուղղությամբ արձակված Իսկանդեր հրթիռները․․․

Ավելի ուշ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանն էլ ավելի է մանրամասնում, որ ինքը պատերազմի ժամանակ պատերազմում ներգրավված հրամանատարական կազմին զանգահարել ու կապվել է և հորդորել չենթարկվել Երևանի հրահանգներին․․․

Այժմ կարևորը, որ պետք է պարզեն Ազգային անվտանգության ծառայության մարմինները․ որտեղի՞ց, ե՞րբ, ում կողմից է Նաիրի Հոխիկյանին տրամադրվել եռակողմ պայմանագրի՝ առանց ստորագրման ժամկետի ու շրջանների հանձնման պայմանագրի բնօրինակի պատճեն․․․ Դատելով Նաիրի Հոխիկյանի՝ «ընդդիմության» հետ ունեցած մտերմությունից, նրա ներառումը Հայաստան դաշինքում որպես պատգամավորության թեկնածու, նրան այդ պայմանագրի վբօրինակը կարող էր փոխանցված լինել այդ խողովակներով․․․ Այդ դեպքում՝ ի՞նչ խողովակներով ու ո՞ւմ միջոցով էր պայմանագրի բնօրինակը հայտնվել Հայաստան դաշինքի ղեկավարների մոտ․․․ Հոկտմեբերի 17-ից առաջ Ռուսաստանից հայասըտան ժամանած հյուրեր են եղել, որոնք հանդիպել են Վազգեն Մանուկյանի ու այլոց հետ՝ մինչև նրանց կողմից քաղքական իշխանությունը պահանջելու հայտարարության հրապարակայնացումը և որոնցից Վիտալի Տրետյակովը հոտկեբերի 17-ից հետո այկնարկով հայտարարեց, թե հետխորհրդային երկրներից մեկում հնարավոր է ռազմական հեղաշրջում․․․

Արդեն Նիկոլ Փաշինյանին ուղղված պահանջը ձևակերպված էր՝ կամ իշխանությունը հանձնում ես Օնիկ Գասպարյանին, կամ ․․․ ռազմական հեղաշրջում է լինում, եթե․․․ չես համաձայնում ստորագրել «բնօրինակը»․․․․ Հայտարարությունը ստորագրվեց, իսկ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հեղաշրջման փորձը բեմականացվեց, սակայն Ռուսաստանն այլևս չէր պաշտպանելու փրկիչներին, քանի որ պահանջը կատարված էր․․․ Առնվազն դեկտեմբերի 19-20-ի մատույցներում Օնիկ Գասպարյանը հեռախոսազրույց է ունենում նաև Սերժ Սարգսյանի հետ, ինչից անհանգստացած էր վերջինսի փեսան՝ որ հնարավոր է իշխանությունները ձայնագրած լինեն այն ու հրապարակեն․․․ Իսկ 2021-ի հունվարին սկսվում է ԳՇ բունտը իշխանության դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը, բայց այս անգամ էլ ռուսական աջակցություն չեն ստանում, քանի որ դա այլևս Մոսկվային հետաքրքիր չէր․․․ ՀՓՇ-ն մարում է ու տրանսֆորմացվում «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքների, որոնցից վերջինում ներգրավվում են թե Օնիկ Գասպարյանը, թե Նաիրի Հոխիկյանը․․․

Արդյո՞ք «պայմանագրերի» բնօրինակը, որն առկա է Նաիրի Հոխիկյանի մոտ չեն տրամադրվել Օնիկ Գասպարյանի կողմից ու Ալեքսանդր Լապշինին այս ամենում ներգրավելը դրանից ուշադրությունը շեղելու հնարք չէ՞․․․․
Նաիրի Հոխիկյանն իր «սկանդալային» մենախոսության մեջ միացնում է մի ձայնային հաղորդագրություն, որում Լապշինը հիշեցնում էր, թե 2019-ի մայսիսի 11-ին Գավառից ետ գալիս ինքը պատմել է այն մասին, որ Փաշինյանի խոսքերով շուտով «իրավիճակ կփոխվի» և «ահա այն փոխվել է՝ վատ իմաստով», ակնարկելով պատերազմն ու դրա արդյունքը։ Սակայն, համաձայնեք, նշվածը որևէ կերպ չի հաստատում Հոխիկյանի այն վարկածը, թե «կառավարություները պայմանավորվել են Շուշին հանձնելով կանգնեցնել պատերազմը», քանզի դրան կարծես թե Հայաստանում համաձայն է եղել ոչ թե կառավարությունը, այլ Հոխիկյանի անդամակցած ուժը․․․

Ամբողջ մենախոսությունից ակնհայտ է, որ Հոխիկյանը փորձում է փոխել պատերազմի նառատիվը՝ ինչո՞ւ այն տեղի ունեցավ և ինչպե՞ս կանգնեցվեց, փորձելով այդ նարատիվում տեղավորել ՀՀ կառավարությանը որպես «դավաճան», ու այնտեղից նրբորեն հանելով Ռուսաստանին, թե իբր նա կապ չունի «գործարքի» ու հայկական կողմի դիմայած դժբախտության հետ․․․ Նմանատիպ մի փորձ էլ փորձեց անել Վորգոնզոյի «մեկնաբան» Սեմյոն Պոգեվը, ով հատուկ մի քանի օրով Երևան եկավ հայերին ասուլիսներով ու հարցազրույցներով բացատրելու, թե այս պատերազմում Ռուսաստանը շահող չէ, այլ տուժած է, որ պատերազմը նրա դեմ էր, իսկ հայերը Հադրութն ու Շուշին կորցրել են բանակում քաոսի ու տեղական դավաճանության պատճառով, տալով անգամ Ռոբերտ Քոչորյանի անունը, ով այդ քաղաքների պաշտպանության ժամանակ չհասավ․․․

Չնայած պատերազմի նարատիվը փոխելու այս փորձերին, հայ հասարակությունը այդպես էլ չհավատաց դրանց ու ԱԺ արտահերթ ընտրություններում իշխանությանը վստահության քվե տալով, փաստացի մերժեց նաև ներմուծված նոր նառատիվները․․․ Այժմ ընդդիմությունը կատաղած է, թե ինչու հասարակությունը ոչ միայն չի հավատում իր բերած նարատիվներին, այլ դեռ մի բան էլ ընդդիմությանն է ավելի շատ մեղադրում դավաճանության մեջ․․․

Եվ ահա, վրա է հասնում Նաիրի Հոխիկյանը՝ նոր նառատիվով ու Լապշինին այս ամենում որպես վկա ներքաշելու ստրատեգիայով։ Լապշինը առայժմ հրաժարվում է մասնակցել կեղտոտ խաղին․․․ Մինչդեռ Հոխիկյանի ու Լապշինի սուրհանդակային հաղորդակցության հրապարակայնեցումն ու քննության առարկա դարձնելը հրամայական է․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ