Սահմանամերձ Խոզնավարը մանկապարտեզ կունենա

Խոզնավարը մանկապարտեզ կունենա։ Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Տեղի համայնքապետարանի նախաձեռնությամբ Խոզնավար բնակավայրը շուտով նախակրթարան կունենա։

«Մանուկները՝ սահմանին» ծրագրի շրջանակներում կվերանորոգվի Խոզնավար բնակավայրի վարչական շենքի առաջին հարկը և կստեղծվի բարենպաստ պայմաններ 27 փոքրիկների ժամանցն ապահովելու, նրանց կրթելու և դաստիարակելու համար:

Ծրագիրը կհամաֆինանսավորի Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը»,- ասված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ