Դրական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հայտնի է՝ երբ կկազմակերպվի հաջորդ փուլը

Հուլիսի 18-ին բուհերում կախվելու են ցուցակները, հրապարակվելու են ընդունելության մրցույթի արդյունքները, նաև դիմորդները հաղորդագրություն են ստանալու իրենց էլեկտրոնային հասցեներին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:

«Դրական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հուլիսի 19-29-ը կազմակերպվելու է մրցույթի լրացուցիչ փուլ՝ 6 մասնագիտությամբ: Մրցույթը լինելու է ըստ հայտերի հերթականության՝ սկզբում անվճար տեղերի համար, եթե կան այդպիսիք, հետո՝ նույն մասնագիտության վճարովի տեղերի:

Առավել բարձր միավորներ ունեցողնեը կընդունվեն, իսկ մնացածները կմասնակցեն երկրորդ հայտով նշված մասնագիտության մրցույթին, հետո՝ երրորդ, չորրորդ, և այդպես շարունակ:

Հիշեցնեմ այս տարվա ընդունելության նորույթը՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, իսկ լրացուցիչ փուլում կարևորվում են բարձր գնահատականները»,- գրել է Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ